ՌԴ են ուղարկել Ա.Կարապետյանին, ով սահմանագծում բանակցություններ էր վարում և ունեցանք 6 նոր գերի. Բորիս Ավագյան
«Ռուսաստան բանակցությունների են ուղարկել Արշակ Կարապետյանին, ով երկու շաբաթ սահմանագծման հարցով բանակցություններ էր վարում, իսկ արդյունքը տեսանք՝ 6 նոր գերի ունենք»,-Երևանում ՌԴ դեսպանության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը:
Ըստ նրա, Ռուսաստան պետք էր ուղարկել գեներալ Մարտիկյանին, նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։
«Ադրբեջանական կողմից Ռուսաստան բանակցությունների է գնացել Սուլթանովը, ով Ալիևի աջ ձեռքն է: Ադրբեջանական կողմն ինչքան լուրջ է պատրաստվում այդ բանակցություններին, իսկ մեր կողմից գնացել են ինչ-որ մարդիկ, որոնք 2 շաբաթում սահմանագծման չկարողացան բանակցությունների գալ։ Նույն ձևի բանակցություններ են վարելու, մեր խնդիրները մնալու են:
Կան բազմաթիվ ծնողներ, որոնք ստույգ տեղեկություններ ունեն, թե որտեղ են գտնվում իրենց երեխաները, կան փաստեր դրանց վերաբերյալ։ Ո՞վ է զբաղվում այդ ամենով»,-ասաց Բորիս Ավագյանը։
Նա նշեց, որ բանակցությունների օրակարգում սահմանագիծն է, անհետ կորածներ զինծառայողների ու ռազմագերիների հարցը:
«Իշխանությունն ասում է՝ շատ լավ թուղթ ենք ստորագրելու: Ինձ համար լավ թուղթն այն է, որ ստորագրեն ու երեխաները վերադառնան»,- նշեց Բ. Ավագյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան