2020-ին 21 %-ով ավելացել են ՊԵԿ-ի թեմատիկ ստուգումները. Էդվարդ Հովհաննիսյան
«2020 թվականի ընթացքում ՊԵԿ-ը իրականացրել է 14 հազար թեմատիկ ստուգում, որը նախորդ տարվա համեմատ աճել է 21 %-ով»,- այսօր ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այն պայմանավորված է ՀԴՄ-ների ստուգումների աճով, որը նախորդ՝ 2019 թվականի համեմատ աճել է 34%-ով։
ՊԵԿ նախագահը պատգամավորներին տեղեկացրեց, որ նախորդ տարի կազմվել է ավելի քան 26 հազար կամերալ արձանագրություն, որոնք հարկ վճորաղնրին ուղարկելու արդյունքում ստացվել է ավելի քան 11 հազարից ավելի ճշգրտված հաշվարկներ, ինչի շնորհիվ 12 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություններ են գեներացվել։
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2020 թվականին հարկ վճարողներին բացառապես էլեկտրոնային եղանակներով ուղարկվել է 25 հազար ծանուցում և ստացվել է 5 հազարից ավելի բացատրություններ։
«Սեպտեմբեր ամսին եկամուտի հարկման բազա ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 632 հազար, իսկ ներկայիս դրությամբ՝ ճշտված տվյալներով այն կազմում 636.6 հազար»,- հայտնեց ՊԵԿ նախագահը՝ չմանրամասնելով սակայն, որ այն հիմնականում նախկին չգրանցված աշխատողներին հարկման դաշտ բերելու արդյունք է, իսկ դրան խթանող գործոնն եղել է հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում դրամական օգնություն ստանալու քաղաքացիների ցանկությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան