Այսօրվա գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու շանս չունի․ Իշխան Սաղաթելյան
Այսօրվա գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու շանս և հնարավորություն չունի։ Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում տեղի ունեցող ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այն քաղաքական ուժերին, որոնք հայտարարել են, որ որևէ ձևով չեն համագործակցելու կապիտուլյանտի հետ։
««Հայաստան» դաշինքը շատ հստակ է արտահայտել իր դիրքորոշումը՝ մենք դավաճանի հետ որևէ քննարկելու, բանավիճելու հարց չունենք։ Մենք ունենք մեկ օրակարգ՝ քշենք այս չարիքի իշխանությանը»,- ասաց Սաղաթելյանն ու ընդգծեց, որ կրկին շատ քաղաքական ուժեր հրաժարվել են գործող իշխանության ներկայացուցիչների հետ որևէ քննարկումներից ու բանավեճերից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան