Իրանի ռազմածովային ուժերի ամենամեծ նավը խորտակվել է Օմանի ծոցում
Չորեքշաբթի օրը Իրանական ռազմածովային ուժերի «Խարկա» նավը խորտակվել է Օմանի ծոցում։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
Նավը խորտակվել է Խարկ նավահանգստի մոտակայքում: Ավելի վաղ հրդեհ էր բռնկվել «Խարկա» նավի վրա, և 20 ժամ փորձ է արվել շիջել կրակը: Այդ փորձերն անհաջող են եղել, և արդյունքում նավը խորտակվել է: Անձնակազմի բոլոր անդամները կենդանի են և տարհանվել են ափ:
Մեծ Բրիտանիայում կառուցված «Խարկա» նավն ավելի քան 40 տարի օգտագործվում է իրանական զինուժի կողմից: Ըստ Իրանի ծովային ուժերի՝ այն նավատորմում բեռնատարողունակության առումով համարվում էր ամենամեծը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա