Քաղաքական 10:03 02/06/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Մեծագույն տնտեսագետը բացահայտում է Էրդողանի ստերը Թուրքիայի սնանկացած տնտեսության վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը լիովին անտեղյակ է տնտեսագիտությունից, հանդիպել է ամերիկյան 26 խոշոր ընկերությունների գլխավոր ղեկավարների հետ և բազմաթիվ ստեր ասել նրանց Թուրքիայի տնտեսության մասին: Իրականությունն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը սնանկացած է, և Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ հայտնվել են սովի եզրին, մինչ կորոնավիրուսը մոլեգնում է անտառային հրդեհի նման՝ Թուրքիան դարձնելով աշխարհում հինգերորդ երկիրը վարակվածությամբ։  

Ահա Էրդողանի ստերից մի քանիսը, որ նա ասել է ամերիկացի գլխավոր ղեկավարներին․
«Շատ երկրների առջև ծառացած խնդիրներից ու մատակարարման շղթայի խափանումներից ոչ մեկը չի եղել Թուրքիայում: Այն ժամանակ, երբ աշխարհի շատ տնտեսություններ փակուղի մտան, մենք շարունակեցինք ներդրումներ անել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում:

Մեր մասնավոր հատվածի ջանքերի, մեր պետական աջակցության և եռանդուն  համաճարակային միջոցառումների շնորհիվ մեր տնտեսությունը 2020 թվականը փակեց աճով։ Մենք 1.8 տոկոս ցուցանիշով G-20-ի ամենաարագ զարգացող երկիրն ենք Չինաստանից հետո:
Չնայած արտահանման մեր ավանդական շուկաներում լուրջ տնտեսական անկմանն ու արտաքին պահանջարկի կրճատմանը, մենք հասել ենք 170 միլիարդ դոլարի արտահանման։ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալն աճել է 4 տոկոսով և գերազանցել 21 միլիարդ դոլարը:
2021թ․ հունվար-ապրիլ ամիսներին մեր արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 33․1 տոկոսով:

2021 թ․ առաջին եռամսյակում մեր արդյունաբերական արտադրանքն աճել է 12․3 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ: Մենք նաև նկատում ենք ներդրումների պահանջարկի զգալի աճ Թուրքիայում:

Միացյալ Նահանգների ընդհանուր ուղղակի ներդրումները Թուրքիայում հասել են 13 միլիարդ դոլարի, իսկ թուրքական ընկերությունների ներդրումները ԱՄՆ-ում`7․2 միլիարդ դոլարի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկյան բոլոր ընկերություններին, որոնք վստահում են Թուրքիային և Թուրքիայի տնտեսությանը»։

Զարմանալիորեն, Էրդողանն այնուհետև որոշեց պատմել ամերիկացի գլխավոր  ղեկավարներին Բայդենի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, այդպիսով նրանց տեղեկացնելով հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած սարսափելի զանգվածային հանցագործությունների մասին:

«Չնայած նախագահ Բայդենի հայտարարությունը 1915 թ․ իրադարձությունների մասին լրացուցիչ բեռ է դնում մեր հարաբերությունների վրա, ես հավատում եմ, որ հանդիպումը, որը մենք կանցկացնենք պարոն Բայդենի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում [հունիսին],  կարձանագրի մի նոր դարաշրջանի սկիզբ», հույս հայտնեց Էրդողանը:

Այնուհետև Էրդողանը հակասեց իր բազմաթիվ դաժան, անմարդկային, հակասեմական և ցեղային խտրականության հանրային հայտարարություններին ու քաղաքականությանը՝ ասելով. «Մենք երբեք թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ խեղաթյուրված մտածելակերպերը, ինչպիսիք են՝ այլատյացությունը, հակասեմականությունը և ցեղային խտրականությունը, տեղ գտնեն մեր հասարակության մեջ: Մենք վճռականորեն շարունակում ենք մեր ջանքերը բարեփոխելու տնտեսությունը, ազատությունները, օրենքներն ու արդարությունը՝ ըստ փոփոխվող պայմանների և կարիքների: Մենք հանրությանը ներկայացրել ենք Մարդու իրավունքների գործողությունների մեր ծրագիրը և տնտեսության բարեփոխումների մեր ծրագիրը»:

Ահա գլխավոր գործադիր ղեկավարների ցուցակը, որոնց հետ Էրդողանը հանդիպել է.
«Քարգիլ» սննդամթերքի բաղադրիչների և կենսաարդյունաբերական ձեռնարկությունների ավագ փոխնախագահ Դեյվիդ Վեբսթեր․ DowAksa-ի գլխավոր գործադիր տնօրեն Դուգլաս Փարկս․ «Հիլթոն»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Նասետա․ MetLife-ի նախագահ Նուրինա Գարսիա (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա)․ «Նեթֆլիքս»-ի ֆինանսական տնօրեն Սպենսեր Նոյման․ «Բոինգ» ավիաուղիների գլխավոր գործադիր տնօրեն Սթեն Դիլ ․ Kellogg ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Քեհիլեյն․ «Գուգլ»-ի հանրային քաղաքականության գծով փոխնախագահ Քարան Բհաթիա (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան)․ GE օդագնացության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Սլեթերի․ Varian Medical Systems-ի գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Թոթ․ PepsiCo-ի գլխավոր գործադիր տնօրեն Սիլվիու Պոպովիչի (Եվրոպա)․

«Ամազոն»-ի հանրային քաղաքականության գծով փոխնախագահ Սյուզան Փոյնթըր․ Cheniere Energy-ի առևտրային տնօրեն Անատոլ Ֆեյգին․ Citi-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Լիվինգստն (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա)․ Procter & Gamble-ի նախագահ Լոիկ Թասել (Եվրոպա)․ Progress Rail-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մարթի Հէյքրաֆթ․ Tellurian Inc.-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Օկտավիո Սիմոես․ Medtronic-ի փոխնախագահ և Եվրոպայի բաժնի ավագ փոխնախագահ Ռոբ թեն Հոյեթ․ Archer Daniels Midland-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բաժնի նախագահ Իսմայիլ Ռոյիգ․

Microsoft-ի ընկերության  փոխնախագահ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար Սամեր Աբու Լթայիֆ․ Cisco-ի ավագ փոխնախագահ և ընկերության ռազմավարության ղեկավար Մայքլ Թիմենի․ Honeywell Aerospace-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մայք Մադսեն․ Nova Power Solutions-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Զիֆ․ Coca-Cola ընկերության նախագահ (Եվրոպա և Մերձավոր Արևելք) Ջենի Ստոիչկովա․ Johnson & Johnson-ի զարգացող շուկաների գծով նախագահ Ջորջիո Միլեզի, և Baker Hughes-ի փոխնախագահ (Մերձավոր Արևելք, Թուրքիա, Հյուսիսային Աֆրիկա) Զահեր Իբրահիմ։

Այժմ դիմենք աշխարհի մեծագույն տնտեսագետներից մեկին`Թուրքիայում ծնված հայազգի Տարոն Աճեմօղլուին, որն այժմ Բոստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր է: Նրա անունը հաճախ նշվում է որպես Նոբելյան մրցանակի ապագա թեկնածու:

Տեսազրույցի ընթացքում Աճեմօղլուն ուղղակիորեն հակասեց Էրդողանի՝ Թուրքիայի տնտեսության վերաբերյալ քարոզչական պատկերին՝ ասելով. «Ես մեծ մտավախություն ունեմ, որ տնտեսական ճգնաժամը կարող է խորանալ Թուրքիայում»:

Ահա որոշ հատվածներ Աճեմօղլուի՝ Թուրքիայի տնտեսության անմխիթար վիճակի նկարագրությունից:

«Երբ Թուրքիան գնաց նախագահական ընտրությունների, և ամբողջ իշխանությունը հավաքվեց պալատում, դա մեծ ազդեցություն ունեցավ տնտեսական քաղաքականության վրա։
Այս ազգայնական և մենատիրական ամբոխավարական վարչակարգերը կամ այդ շարժումները, ընդհանուր առմամբ, թուլացնում են պետական տարողությունը, երբ գալիս են իշխանության: Սա և՛ ռազմավարություն է, և՛ մի բան, որ նրանք անում են ակամա, քանի որ չեն կարող ղեկավարել օրինականությամբ: Մենք դա տեսնում ենք Հնդկաստանում, Բրազիլիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և Հունգարիայում։

Այն երկրները, որտեղ կորոնավիրուսից ամենից շատ մարդիկ են մահացել աշխարհում, եղել են Բրազիլիան, Թուրքիան, Հնդկաստանը, Ռուսաստանը և ամբոխավարական մենատիրական վարչակարգերը, ինչպես, օրինակ Ամերիկան Թրամփի կառավարման տարիներին։

Թուրքիան ապրում է ամենածանր տնտեսական ճգնաժամերը վերջին հինգ տարիների ընթացքում: Եղել են խոշոր ճգնաժամեր, որոնք սկսվել են ոչ միայն համաճարակից հետո, այլև դրանից առաջ: Պարտքերի ավելացումը, հաշվեկշիռների վատթարացումը, կարո՞ղ է ճիշտ արդյունք բերվել դրանց դեմ: Ոչ։ Ինչո՞ւ։ Քիչ մարդիկ կան պաշտոնակալությունում, որ կարող են պատշաճ կերպով գործ ունենալ տնտեսության հետ և բարելավել այն:

Հատկապես Բերաթ Ալբայրակի [Էկոնոմիկայի և գանձապետարանի նախարարը և Էրդողանի փեսան] օրոք կայացած խմբակը չէր կարող ճիշտ մոտեցում ցուցաբերել անելիքների հարցում: Ժողովրդավարությունը շատ առավելություններ ունի բռնապետությունների և մենատիրական համակարգերի նկատմամբ: Բայց ամենամեծ առավելություններից մեկը նրանց ձգտումն է՝ ամենամեծ սխալները, տաղանդներն ու անկարողությունը առաջնակարգ դիրքերում պահելը ավելի թույլ է: Հատկապես, երբ նախագահական ընտրություններ էին Թուրքիայում և ամբողջ իշխանությունը հավաքվեց պալատում, դա մեծ ազդեցություն ունեցավ տնտեսական քաղաքականության վրա:

Հատկապես վերջին հինգ տարիներին գործազրկությունն ու անհավասարությունը [Թուրքիայում]  հասել են շատ բարձր մակարդակի։

Առևտրի կենտրոններն ու շինարարական ընկերությունները, որոնք հինգ տարի շարունակ իրենց հաշվեկշռում հսկայական խնդիրներ են ունեցել, դեռ կանգուն են: Որքա՞ն կկարողանան կանգուն մնալ։ Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը բանկերի վրա։ Որքա՞ն ժամանակ կկարողանանք պահպանել տոկոսադրույքների քաղաքականությունն այս ճանապարհով, մինչ մեր պահուստներն այդքան նվազել են: Այս չափերը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բացասական կդառնան: Այս խնդիրները առկա են ոչ միայն Թուրքիայում, դրանք կան նաև այլ տեղերում, բայց որտեղ էլ որ տեսնում ես այդ խնդիրները, տեսնում ես տնտեսությունը ճիշտ չկառավարելու որոշումների դերը»:

Հուսով եմ, որ ամերիկացի գլխավոր ղեկավարներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն Աճեմօղլուի ճշգրիտ գնահատմանը, քան Էրդողանի քարոզչությանը, որը Թուրքիան հասցրել է տնտեսական աղետի:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}