«Հրապարակ». Վլադիմիր Կարապետյանը հրաժարվեց իր սկզբունքներից և մաս կազմեց իշխանություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Նրա անցած ուղին դասական օրինակ է, թե ինչպես է սկզբունքային մարդը հրաժարվում իր սկզբունքներից և մաս կազմում իշխանություններին։
2008-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ մի խումբ դիվանագետների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցության համար զրկվեց աշխատանքից՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը խախտելու հիմքով։ Նա ՀԱԿ անդամ էր և Տեր-Պետրոսյանի թիմի հետ էր երկար տարիներ։ 2018-ի հեղափոխությունից հետո ՀԱԿ շատ անդամներ հարեցին Նիկոլ Փաշինյանի թիմին և նույնիսկ պաշտոններ ստացան, բայց քչերը խզեցին կապերը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
Այսօր, երբ ՀՀ առաջին նախագահն արմատական ընդդիմություն է, Նիկոլ Փաշինյանի մրցակիցը և նրա հեռացումը համարում է օրախնդիր Հայաստանի համար, իսկ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական է տալիս և ոչ երկիմաստ հայտարարություն անում, որ վտանգված են մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, Վլադիմիր Կարապետյանը ստանձնում է փաշինյանական իշխանության դեսպանի պաշտոնը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան