Մոսադի նոր ղեկավար. Մենք կշարունակենք դիմակայել Իրանի միջուկային ծրագրին
Մոսադի նոր ղեկավար Դեյվիդ Բարնին իր առաջին ելությում կրկնել է Իրանի միջուկային ծրագրի հասցեին սպառնալիքները և ասել, որ Իսրայելը չի հետևում միջազգային հանրության գծին: Այս մասին գրում է Pars Today կայքը։
Բարնին հավելել է, որ Իրանի հետ համաշխարհային տերությունների կողմից ձևավորվող համաձայնագիրը միայն ուժեղացնում է Իսրայելի մեկուսացումն այս հարցում:
Մոսադի նոր ղեկավարը Իրանին մեղադրում է զանգվածային ոչնչացման զենքեր ստեղծելու փորձի մեջ երբ Սիոնիստական կեղծ ռեժիմը վերջին 70 տարիների ընթացքում իր պատերազմներում սպանել է հարյուր հազարավոր մարդկանց, իսկ միջազգային դիտորդները ասում են, որ Իսրայելը միակ ռեժիմն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, որն իր զինանոցում ունի շուրջ 400 միջուկային մարտագլխիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան