ՊԵԿ նախագահը քաղաքացիներին հորդորեց թուրքական ապրանքների ներկրման փորձ չանել
«Հունիսի 1-ից արդեն բաց է Վրաստանի սահմանը, և որոշակի ժամային հատվածում թույլատրվում է ֆիզիկական անձանց տեղաշարժը, սակայն թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումը գործում է և վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքներին»,-խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հիշեցնելով կառավարության որոշմամբ 2021 թ. հունվարի 1-ից վեց ամիս ժամկետով թուրքական ծագման ապրանքների ներկրման սահմանափակման մասին՝ ՊԵԿ նախագահը ՀՀ քաղաքացիներին հորդորեց , որ սահմանով Հայաստան այդպիսի ապրանքների ներմուծման փորձ չանել, քանի որ դրանք կարգելվեն:
Նա հավաստիացրեց, որ մաքսակետերում ճամպրուկների ստուգումը և, ընդհանրապես, հսկողությունը կիրականացվի գործող կանոնների համաձայն։
«Մեր քաղաքացիները, վստահ եմ՝ շատ լավ տիրապետում են իրողությանը, որ մաքսային սահմանով տեղափոխվելու ժամանակ բոլոր իրերը, ճամպրուկները հարկ եղած դեպքում ենթակա են զննության»,- հայտարարեց Էդվարդ Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ նախագահը տեղյակ չէ, թե արդյո՞ք Խաչատուր Սուքիասյանը Մեղրիում նոր պահեստներ է կառուցում
- 2020-ին 21 %-ով ավելացել են ՊԵԿ-ի թեմատիկ ստուգումները. Էդվարդ Հովհաննիսյան