ՊԵԿ նախագահը տեղյակ չէ, թե արդյո՞ք Խաչատուր Սուքիասյանը Մեղրիում նոր պահեստներ է կառուցում
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկություն չունի, թե Մեղրիի մաքսային պահեստներում հայտնաբերված թերությունները վերացվել են, թե ոչ։ Այդ մասին նա հայտարարեց ԱԺ-ում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով մաքսային պահեստների գործունեության դադարեցման մասին լրագրողի հարցին, և խորհուրդ տվեց այդ հարցով դիմել տնտեսվարողին։
Նա հայտնեց, որ ընդամենը տեղյակ է՝ տնտեսվարողը ՊԵԿ որոշման ակտը բողոքարկել է դատարանում։
Լրագրողի մեկ այլ հարցին, թե տեղեկություններ կան, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը Մեղրիում նոր մաքսային տերմինալներ է կառուցում՝ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը նման տեղեկություններ չունի։
«Այդպիսի ընթացկարգ չկա, որ մեզ պետք է դիմեն, նոր միայն տերմինալ կառուցեն։ Հնարավոր է նախաձեռնեն կառուցումը և վերջում դիմեն թույլտվություն ստանալու համար»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը։
Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեց, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին և իր ձայնը տալու է գործող իշխանություններին, իսկ այդ մասին լրագրողի հարցն ավելորդ համարեց։
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ զբոսաշրջությունը և նրա հետ կապված մյուս ծառայությունները համավարակի պատճառով դեռևս չեն վերականգնվել, իսկ բիզնեսի մյուս ոլորտները հիմնականում գործում են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին