Ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերում
Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման (ՌԽԶ) մարդասիրական արձագանքման կենտրոնում շարունակում է գործել Քաղաքացիների ընդունելության կետը և թեժ գիծը՝ հումանիտար և հոգեբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների որոնման, զբաղվածության և այլ խնդրահարույց հարցերի լուծման նպատակով տեղեկություններ հավաքելու համար: Այդ մասին տեղեկություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ամեն օր մոտ 15 մարդ դիմում է ընդունելությունների կենտրոն՝ օգնություն խնդրելով, այդ թվում՝ զանգահարելով «թեժ գիծ»:
«Ամենասուր խնդիրները մնում են անհայտ կորածների որոնումը, հրետակոծության ժամանակ ավերված տների վերականգնումը, գույքի վերադարձը, ինչպես նաև փախստականներին և ընտանիքի անդամներին կորցրածներին հոգեբանական օգնություն տրամադրելը:
Այդ ամենից բացի, ՌԽԶ մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները բարեգործական հիմնադրամների անունից պարբերաբար նպատակային մարդասիրական օգնություն են տրամադրում»,- ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթվածներին
- Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր
- Ռուս խաղաղապահները կազմակերպել են հումանիտար օգնության փոխանցումը ԼՂ կարիքավոր բնակիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան