Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան՝ մտածում եք տղերքի այս վիճակի մասով պատասխանատվություն չունե՞ք. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մեր տղերքի աճյունների շուրջ ստեղծված այս սարսափելի իրավիճակում անընդհատ մտքիս պաշտպանության նախարարի ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի լռությունն է։
Նույնը վերաբերվում է պատերազմի օրերին այդ պաշտոնները զբաղեցնող Օնիկ Գասպարյանին ու Դավիթ Տոնոյանին։
Ինձ պետք չէ լսել այս գերատեսչությունների մի քանի էջանոց պաշտոնական հաղորդագրությունները, թե՝ գիտե՞ք, դրա պատասխանատուն, օրինակ՝ առողջապահության նախարարությունն է կամ այս կամ այն բժշկական կենտրոնը։
Այս մարդիկ՝ ժամկետային, պայմանագրային, սպա, պահեստազորային, թե կամավորական, ճակատում են եղել կամ այնտեղ մեկնել ձեր հրամաններում, դուք եք այդ մարդկանց պատասխանատուն, թե՛ խաղաղ պայմաններում, և թե՛ պատերազմում։
Փաշինյանի ու իր նեղ խմբակի մասին ամեն ինչ ասվել է՝ նրանց մասով ամեն ինչ պարզ է, բայց մեկ է՝ ես որևէ ձևով չեմ կարողանում հասկանալ պաշտպանական գերատեսչության, նրա առանձին դեմքերի լռությունը։
Ետ ինչքա՞ն թանկ է ձեր համար պաշտոնը, որ ձեր լռությամբ անարգում եք բանակը։
Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, իսկ դուք ոչինչ չունե՞ք ասելու։ Թե՞ մտածում եք, որ եթե այս պահին պաշտոն չեք զբաղեցնում տղերքի այս վիճակի մասով պատասխանատվություն չունեք։ Թե՞ ձեր համար մեկ է այս ամենը, ասեմ իմանաք՝ այդպես է ստացվում։
Հենց միայն ձեր լռությունն ամեն ինչ ասում է ձեր, ձեր ապրածի և չապրածի մասին, ձեր խղճի ու արժանապատվության մասին»։
Հարակից հրապարակումներ`
- «Էս մարդիկ լրիվ սրբապիղծ են». Զոհվածների հարազատները մտել են Աբովյանի դիահերձարան
- Անհետ կորած զինվորի հայր. Իմ որդին էլ պայծառ մանուկ էր, իսկ հիմա ինձ զրկել եք նույնիսկ խնկարկելու վայր ունենալուց
- ԱՆ-ին մեղադրում են զոհերի մարմինները թաքցնելու մեջ, իսկ ԱՆ-ն իրեն պահում է ՊՆ-ի պես՝ տհաս
- Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
- ԱՆ. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել
- Mediaport. Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում
- Արդեն քարացել ենք, ինչքան սպասեմ երեխուս գտնվելուն. Անհետ կորած զինծառայողի մայր
- Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ