Կինը գնաց, ծնունդը նշեց հերիք չէ, հիմա էլ ինքն է գնացել՝ նշի, չի էլ ամաչում, անշնորհք. Անհետ կորած զինծառայողի մայր
«Մեր կառավարությունը բան չի ասում, 8 ամիս տանում, բերում է, ինչքա՞ն կարելի է խաբել: Չէ՞ որ մայր եմ, քոռ դանակով մեր վիզը կտրում են»,- Երևանում ՌԴ դեսպանության մոտ ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի մայրը:
Անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողները հավաքվել են դեսպանության մոտ՝ խնդրելով ՌԴ կառավարությանն օգնել իրենց երեխաներին գտնելու, հետ վերադաձնելու համար:
«Երեխեքի ոսկորները լցրել են մեշոկները, պահել են: Ամեն մի ոսկոր մի տան ծուխ է, հերոս է, երեխաների հայր է: Կառավարությունը թոզ է փչում մեր աչքերին»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Նա պատմեց, որ 28-ամյա որդու հետ վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 20-ին, դեպքը տեղի է ունեցել հաջորդ օրը. «Գեներալ Մակարյանի հրամանով տարել են Զանգելան, հիմա ասում են՝ վրիպում է եղել: Էջմիածնի քիմիկների զորամասից է եղել: Հեշտ ձևով տարան երեխեքին գրաված տարածք, գիտեին, որ ամսի 20-ին տարածքը գրավված է:
Բերեք մեր երեխքին, տվեք մեզ»:
Տիկին Ալլան ասաց, որ ութ ամիս է երեխայից տեղեկություն չունի:
«Հարգելի ղեկավարներ լսեք ձայնս՝ դուք մա՞րդ եք, թե՞ չգիտեմ ինչի ծնունդ եք»,- զայրացած բղավեց անհետ կորած զինծառայողի մայրը:
Լրագրողի դիտարկմանը, թե հաճախ եք հանդիպել Փաշինյանի հետ, ի՞նչ էր ասում, տիկին Ալլան արձագանքեց. «Ոչ մի բան: Թող գնա ծնունդը նշի վարչապետը, չի էլ ամաչում, անշնորհք: Ամենաանշնորհք անձնավորությունն է: Կինը գնաց, ծնունդը նշեց հերիք չէ, հիմա էլ ինքն է գնացել նշի:
Աստված փրկել է մեր երեխաներին, ունենք նկարներ, վիդեոներ, ղեկավար եք, վեր եք ընկել աթոռին, մեր երեխեքին փրկեք, բերեք»:
Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկն ասաց, որ կառավարություն չկա, ոչ մի քայլ չի անում, իրենց հույսը պետք է դնեն միայն իրենց վրա ու խնդրանքով դիմել են ՌԴ կառավարությանը, որպեսզի քայլեր անեն, իրենց երեխաներին վերադարձանեն:
«Էս հիմար կառավարությունը միայն խաբեությամբ է զբաղվում, ասեմ՝ սպառնալով: Սպառնում են անհայտ կորածի ծնողին, անձամբ ինձ: Մենք միասնական պետք է լինենք, մեր երեխաների հարցը լուծենք»,- նշեց նա:
Ակցիայի մասնակցի խոսքով, 7 ամիս ոչ պաշտպանության նախարարությունից, ոչ զինկոմիսարիատներից ոչ մի ծնողի չեն զանգել ցավակցությամբ կամ որևէ տեղեկություն հաղորդելու երեխաների մասին, սակայն այս վերջին երկու –երեք շաբաթն ակտիվացել են:
Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց. «Սրանք փուչիկի կառավարություն են, փորձում ես երեխուդ փնտրես, գտնես, անմիջապես մի հատ արգելք են դնում խաղից հանելու համար, դրա համար մարդիկ վախենում են: 7 ամիս խնդրեցինք բերեք, ո՞վ բերեց, ո՞վ տեղեկություն տվեց:
Գերիների ստույգ ցուցակ ունեն, խնդրեցինք պարոն վարչապետ կոչեցյալին հրապարակի, ինչո՞ւ չհրապարակեց: Թող հրապարակի՝ իմանամ իմ երեխան կենդանի է, թե ոչ»:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, բեմադրիչ Դավիթ Հարությունյանն ասաց, որ հրատապ կարգով պետք է այս հարցին լուծում տան. «Առևտուր են սարքել՝ սա կտաք, սա կտանք, սա չեք տա, չենք տա: Պետք է ամբողջ դիվանագիտությունը, ռեսուրսները դրվեն ու մեր տղաներին հետ բերեն»:
Հարակից հրապարակումներ`
- «Էս մարդիկ լրիվ սրբապիղծ են». Զոհվածների հարազատները մտել են Աբովյանի դիահերձարան
- Անհետ կորած զինվորի հայր. Իմ որդին էլ պայծառ մանուկ էր, իսկ հիմա ինձ զրկել եք նույնիսկ խնկարկելու վայր ունենալուց
- Սոֆյա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել զոհված զինվորների մարմինների տեղափոխման խնդիրների վերաբերյալ
- Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
- Զոհվածի մայր. Դե հիմա քեզ դի՛ր իմ տեղը, էն ծնողի տեղը, որ մինչև հիմա չի գտնում իր թանկ որդուն
- Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան