Փաստաբանը զոհված զինծառայողների մարմինները պարկերում թաքցնելոը փաստի առթիվ դիմել է դատախազություն
Փաստաբան Գարիկ Գալիկյանը զոհված զինծառայողների մարմինները պարկերում պահելու փաստի առթիվ դիմել է դատախազություն։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«31.05.2021 թվականին, ողջ համացանցը քննարկում էր Դատաբժշկական կենտրոնի Աբովյան մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված հարցը։
01.06.2021 թվականին Առողջապահության նախարարը ներողություն էր խնդրել հարազատներից նշելով, որ դա իր բացթողումն է, հավելելով, որ կիրականացվի ծառայողական քննություն` համապատասխան հետևանքներով։
Ինչպես երեկ նշել էի իմ գրառման մեջ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին` հանգամանքները պարզելու, իրավական գնահատական տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Արդյունքների մասին կտեղեկացնեմ»։
Հարակից հրապարակումներ`
- «Էս մարդիկ լրիվ սրբապիղծ են». Զոհվածների հարազատները մտել են Աբովյանի դիահերձարան
- Անհետ կորած զինվորի հայր. Իմ որդին էլ պայծառ մանուկ էր, իսկ հիմա ինձ զրկել եք նույնիսկ խնկարկելու վայր ունենալուց
- Սոֆյա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել զոհված զինվորների մարմինների տեղափոխման խնդիրների վերաբերյալ
- Նաիրա Զոհրաբյան. Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան
- Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
- Իշխանությունները, վախենալով ընդվզումից, զոհվածների հարազատներին ասել են, որ նրանց երեխաները անհետ կորած են, կամ գերեվարված. Աշոտ Մինասյան
- Արդեն քարացել ենք, ինչքան սպասեմ երեխուս գտնվելուն. Անհետ կորած զինծառայողի մայր
- Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ