Հունիսի 20-ին կատարվելու է ճակատագրական ընտրություն․ Անդրանիկ Թևանյանը՝ ֆավորիտ ուժերի մասին
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս ընտրություններին մասնակցող երկու ֆավորիտ ուժեր կան։ Այս մասին«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում տեղի ունեցող ճեպազրույցի ընթացքում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Մեկը իշխանոթյունն է։ Մենք ունենք Հայաստանի խայատառակության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական միավորը՝ որպես հիմնական ախոյան։ Եվ մյուսը ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է։ Այն ուժերը, որոնք հավակնում են անցնել խորհրդարան, բոլորը հայտարարել են, որ չեն միանալու և չեն համագործակցելու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հետ։ Այս պարագայում ակնհայտ է,որ Նիկոլ Փաշինյանի միակ դաշնակիցը մնում է ընտրակեղծիքը կամ ծայրահեղ դեպքում՝ ֆորսմաժորը»,- ասաց Թևանյանն ու պարզաբանեց․
«Ֆորսմաժորի առումով կարող է ակնկալել երկրի թշնամիների աջակցությունը և դրանով փորձել հետաձգել ընտրությունները։ Սա նվազ հավանական եմ համարում, քանի որ այս դեպքում իրավիճակն ավելի կվատանա։ Փաշինյանի գլխավորած ուժի կարևորագույն դաշնակիցները Թուրքիան ու Ադրբեջանն են , որովհետև միակ երկրներն են,որոնք շահագրգռված են իր վերարտադրությամբ։ ՀՀ քաղաքացու շահերից չի բխում այս իշխանության վերարտադրությունը։ Այս առումով տեսնում ենք, որ հունիսի 20-ին կատարվելու է ճակատագրական ընտրություն»։
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Նախագահը գոհ է այցերից
- «Հայաստան» դաշինքի վարկանիշն օրեցօր աճում է․ Իշխան Սաղաթելյան
- «Ներողությունով» փորձում են հարցը փակել․ Սաղաթելյանը՝ Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների պահման մասին
- Այսօրվա գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու շանս չունի․ Իշխան Սաղաթելյան