Բաքվում դատում են հայ ռազմագերիներին
Այսօր Բաքվում սկսվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ քրեական դատավարությունը: Ադրբեջանը նրանց մեղադրում է ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ:
ՀՀ քաղաքացի, 1969 թ. ծնված Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Ֆիզուլիի շրջանում։
Ասվում է, թե «1967 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ալյոշա Խոսրովյանը ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Ադրբեջանի տարածքում հետախուզական գործողություններ իրականացնելու փորձի ժամանակ»:
Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրանք են առաջադրել խոշտանգում, պատերազմի օրենքների և սովորույթների խախտում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում, պետական սահմանի ապօրինի հատում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները