Արցախի ՄԻՊ. Երեխաների վերականգնողական կենտրոնի կարողությունների ընդլայնման անհրաժեշտություն կա,
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է.
«Երեխաների իրավունքների պաշտպանության օրը այցելել եմ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի երեխաներին և մասնակցել նրանց համար կազմակերպված միջոցառմանը։
Ուրախ էի տեսնել, որ կենտրոնն իր կարողությունների շրջանակներում անում է ամեն ինչ երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգեբանական զարգացման համար՝ հնարավորություն տալով նրանց ապրել լիարժեք, առողջ և երջանիկ կյանքով։
Կենտրոնը ոչ միայն տրամադրում է ֆիզիոթերապիայի, լոգոպեդիայի ծառայություններ և նկարչության, կերամիկայի, փայտի փորագրության, խեցեգործության, երաժշտության և սպորտի խմբակներ, այն նաև կարևորագույն առաքելություն է իրականացնում ֆիզիկական կամ մտավոր արատներ ունեցող երեխաներին հասարակությանը ինտեգրելու հարցում։
Պրոֆեսիոնալ մասնագետների կողմից կատարվում են աշխատանքներ յուրաքանչյուր երեխայի անհատական կարողությունները բացահայտելու և դրանք խթանելու ուղղությամբ՝ ինքնավստահություն և ինքնուրույնություն հաղորդելով նրանց սեփական ուժերով հաջողությունների հասնելու համար։
Կենտրոնի կարողությունների ընդլայնման անհրաժեշտություն կա, որը պայմանավորված է պատերազմից հետո վերականգնողական ծառայությունների կարիք ունեցող անձանց թվի աճով։
Այս կարևորագույն հարցի լուծման համար ակնկալում ենք թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների, թե՛ միջազգային հումանիտար կազմակերպությունների աջակցությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին