Ես կապիտուլյանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ․ Արթուր Վանեցյան
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Կոտայքի մարզի Չարենցավան համայնք էր այցելել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը։
Չարենցավանի քաղաքային այգում նա երեխաներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել։
«Հայրենիք» կուսակցության ղեկավարը նաև պատասխանել է լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք գնալո՞ւ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի։
«Ես կապիտուլյանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ»,- արձագանքել է Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նույնպես կարծիք էր հայտնել Փաշինյանի հետ բանավեճի գնալու վերաբերյալ հարցին. «Հայաստանի երկրորդ նախագահը, Արցախի առաջին նախագահը, նախագահ, որն ազատագրել է հողեր, չպետք է որևէ մի իրավիճակում բանավեճի մեջ գտնվի մի անձի հետ, որը հողեր հանձնող է, մի մարդու հետ, որին, նույնիսկ իր նշանակած նախարարն ասում է՝ հաշվի չի առնում Հայաստանի շահերը:
Հայաստանի շահերը հաշվի չառնողը Հայաստանի շահերի դեմ գնացողն է: Նման անձի հետ բանավիճելու իմաստ, նպատակահարամարություն առհասարակ չեմ տեսնում»:
ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված ասել էր. «Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. Մուսինյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին
- Նախագահ, որն ազատագրել է հողեր, չպետք է որևէ մի իրավիճակում բանավիճի հողեր հանձնող անձի հետ. Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան