Մինսկի խմբի համանախագահները կարող են այցելել հայ-ադրբեջանական սահման
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կարող են համաձայնության գալ առաջիկայում Ադրբեջանի և Հայաստանի սահմանը այցելելու հնարավորության շուրջ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն առցանց մամուլի ասուլիսում, գրում է Tass-ը։
«Շատ կարևոր է, որ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները մոտ ապագայում կարողանան հասնել տարածաշրջան և տեղում իրավիճակը պարզել, կողմերի հետ տեղում զրուցել։ Դա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ նման հնարավորությունները կարող են բացվել շատ մոտ ապագայում», - ասել է նա։
«Բացի այդ, իհարկե, առկա է միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության սուր խնդիր` բնակչությանը օգնելու համար: Կան նաև բազմաթիվ կազմակերպչական մանրամասներ, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում», - ավելացրել է Լուկաշևիչը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ուժերը մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի տարածք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Մայիսի 27-ին Ադրբեջանական ուժերը հայկական տարածքից գերեվարեցին 6 հայ զինծառայողների, որոնց իրավունքների պաշտպանության համար Հայաստանը դիմել է ՄԻԵԴ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան