Ալիևը Քարվաճառի երեք հանքավայրի շահագործումը 30 տարով տվել է թուրքական ընկերություններին
«Մայիսի 29-ին Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել, որով Քարվաճառում գտնվող «Գաշգաչայի», «Էլբեյդաշի» և «Ագդուզդագի» հանքավայրերի ուսումնասիրման և շահագործման իրավունքները տվել է թուրքական ընկերություններին»։ Այդ մասին գրել է haqqin.az-ը՝ ներկայացնելով Azertag.az պետական լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը:
Հրամանի համաձայն, «30 տարի ժամկետով պայմանագրի հիման վրա «Գաշգաչայի» հանքավայրի ուսումնասիրությունն ու շահագործումը փոխանցվում է Eti Bakır A.Ş.- ին, իսկ «Էլբեյդաշի» և «Ագդուզդագի» հանքավայրերերինը՝ Artvin Maden A.Ş-ին»։
Պղնձի արտադրության մեջ մասնագիտացած Eti Bakır A.Ş. ընկերություն մտնում է Cengiz հոլդինգի մեջ: Հոլդինգի սեփականատերն ու կառավարիչն է Մեհմեդ Չենգիզն է: Նա 2004 թ-ին սեփականաշնորհեց Eti Bakır A.Ş.- ն. և այն ներառել իր հոլդինգի մեջ:
Artvin Maden A.Ş. պատկանում է գործարար Օմեր Ֆարուկին և «Զիրֆա» հոլդինգին:
Ըստ կայքի՝ միայն «Ագդուզդագը» ունի արդյունաբերական նշանակություն, որը գտնվում է Քարվաճառի շրջանի հարավ-արևելքում: Հանքավայրի տարածքում հայտնաբերվել են մինչև 100 ոսկի-քվարցիտային, քվարցիտ-կարբոնատային երակներ, որոնցից 5-ում հաստատվել է արդյունաբերական նշանակության ոսկու առկայությունը: Ոսկու միջին պարունակությունը 6,72 գ / տ է:
Կայքը գրում է, որ «Գաշգաչայի», «Էլբեյդաշի» հանքավայրի մասին հանրության համար հասանելի տեղեկատվություն չկա։
Այդ դեպքում տարակուսելի է, թե ինչու է «Գաշգաչայի» հանքավայրը վաճառվում պղնձի արդյունահանման մեջ մասնակգիտացված ընկերությանը։ Չի բացառվում որ խոսքը գնում է Սոթքի ոսկու հանքավայրի մասին։ Բոլոր դեպքերում այդ հանքավայրերից ստացվող եկամուտները մինչև 44 օրյա պատերազմը համալրում էին Արցախի Հանրապետության պետական բյուջեն։ Մյուս կողմից էլ այդ որոշմամբ, թերևս, Ալիևը ակնարկում է, որ թուրքական ընկերություններին է փախանցելու նաև ռուսական GeoProMining ընկերությանը պատկանող Սոթքի ոսկու հանքավայրի մի մասը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան