ՀՀ-ում ԵՄ դեսպանն այցելել է հայ-իրանական սահման
Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը Դեսպան Վիկտորինը Մեղրիում էր։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը։
Նշվում է, որ հայ-իրանական պետական սահմանին՝ դեսպանը հանդիպել է ՀՀ պետական կամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։
Դեսպան Վիկտորինն ընդգծել է փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։ Կողմերը համաձայնել են հնարավորին արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում