Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի հետևից ճամպրուկներով գնացողները հաստատ պամպերսներ են տանում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Աշտարակում հանդիպման ժամանակ հարցրել են Փաշինյանի արտասահմանյան այցերի նպատակներից։
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը նշել է՝ իր մոտ էլ է հարց առաջանում․ ժամանակավոր պաշտոնակատար, երբ ընտրություններին մնացել է 19 օր, ի՞նչ հարց եք նրա հետ քննարկելու։
«Վերջերս ժամանակ չունեմ հեռուստացույց նայելու, չգիտեմ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին արտասահմանում դիմավորո՞ւմ են, թե՝ ոչ։ Երևի արարողակարգից ինչ-որ մեկը գալիս, դիմավորում է։ Ի՞նչ են քննարկելու։ Հայաստանի ապագա՞ն, թե էլի հանձնարարական ունե՞ք տալու, սորոսական քանի՞ նոր գրասենյակ դեռ պետք է բացվի, էլ ի՞նչ հողեր ունեք տալու, ի՞նչ միջանցքներ ունեք բացելու։ Հետո պետք է գա ու ասի՝ ինձ Եվրոպայում ընդունում են»,-ասել է նա։
Նրա խոսքով, ամեն երկրի ղեկավարին առաջին հերթին պետք է ընդունի իր սեփական ժողովուրդը։
«Եթե դու ոչ թե ուրիշի շահերին ես ծառայում, այլ՝ սեփական ժողովրդի, ուրեմն թիվ մեկ ընդունողը պետք է լինի սեփական ժողովուրդը։ Իսկ եթե դու քո երկրում կառավարության մի շենքից մյուսը 2000 ոստիկանով շրջապատված ես գնո՞ւմ՝ տանիքների վրա էլ դիպուկահար տեղակայելով։ Վերջերս էլ տղամարդկությունից է խոսում։ Չեմ էլ կասկածում, որ հետևից ճամպրուկներով գնացողները հաստատ պամպերսներ են տանում»,-ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Երեք տարի բառադիություն ու ոչ կոմպետետության հետ ենք առնչվում
- Ռոբերտ Քոչարյան. Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում
- Ռոբերտ Քոչարյան. Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ
- Ռոբերտ Քոչարյան. Այս երեք տարիներին քաղաքականությունը փորձել է իշխել իրավունքին
- Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից ես մեծ սպասումներ չունեմ, հրապարակայնորեն եմ ասում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան