Կարծում եմ՝ դա ֆանտաստիակայի ժանրից է. Ռուբեն Մելիքյանը՝ ՔՊ-ի հետ համագործակցության մասին
«Եթե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է իր քարոզարշավը սկսում ատելության խոսքով, ինչը, բնականաբար, իր մշտական թրենդի մեջ է, ապա մենք այն բանի համար ենք, որ այդ մասին բարձրաձայնենք»,- «Ընտրությունների վերահսկման կոմիտերի» այսօրվա ասուլիսում հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր, նախաձեռնության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հասկական, որ նման ծայրաստիճան գերէմոցիանալ վիճակում ցանկացած խոսք կարող է պայթյուն առաջացնել։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հնարավոր համագործակցության մասին հարցին՝ կոմիտեի անդամ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ նման դիմում ստանալու դեպքում կոմիտեում կքննարկեն և համապատասխան որոշում կկայացնեն։
«Կարծում եմ՝ դա ֆանտաստիակայի ժանրից է, առաջին հերթին մենք գործ ունենք իշխանությունների նկատմամբ վերահսկողության հետ, և քաղաքացիական հասարակության առաջին գործիքը հենց իշխանությունների նկատմամբ վերահսկողությունն է»,– հայտարարեց Մելիքյանը և հավելեց, որ կոմիտեի անդամները ունեն հանրային դիրքորոշում, և այդ դիրքորոշումից չեն հրաժարվելու։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան