LAF TV. Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, Սիոնիստական ռեժիմը գերազանցել է Ռուսաստանին
Սիոնիստական ռեժիմի պաշտոնական զեկույցի համաձայն՝ չնայած կորոնավիրուսային պայմաններին, անցած տարի իսրայելական զենքի վաճառքն աճել է 15 տոկոսով՝ կազմելով ավելի քան 8 միլիարդ դոլար: Ադրբեջանին Իսրայելական զենքի վաճառքի ծավալները նույնպես աճել են: Այս մասին գրում է Pars Today կայքը՝ հղում անելով Ադրբեջանի LAF TV հեռուստաալիքին։
«Ատլաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն LAF TV հեռուստաալիքին տված հարցազրույցում, ասել է.«Անցյալ տարվանից Ադրբեջանը դադարեցրել է զենքի գնումը Ռուսաստանից, ինչը ճիշտ ռազմավարություն է: Քանի որ ռուսական զենքը որակյալ չէ, և անցյալ տարվանից Բաքուն, Ռուսաստանի փոխարեն, Իսրայելից է զենք գնում»:
Նա հավելել է.«Իսրայելի և Ռուսաստանի միջև մեծ տարբերությունն այն է, որ Իսրայելը որակյալ զենք է վաճառում Ադրբեջանին: Մյուս տարբերություն այն է, որ այն զենքը, որն Իսրայելը վաճառում է Ադրբեջանին, չի տրամադրում մեր թշնամուն ՝ Հայաստանին»:
Էլխան Շահինօղլուն նշել է.«Մենք Իսրայելից գնած զենքով ծանր հարված հասցրինք Հայաստանին: Մենք պետք է մեր բարեկամ երկրներից՝ Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից ու Պակիստանից զենք գնենք»:
Էլխան Շահինօղլուն Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ ասել է.«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ընկերություններին հրավիրել է արդյունահանել Քյալբաջարի հարուստ ռեսուրսները և այնտեղ թուրքական ընկերությունների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան ռազմական ուժ ունենա տարածքում»