Անհետ կորած զինվորի հայր. Իմ որդին էլ պայծառ մանուկ էր, իսկ հիմա ինձ զրկել եք նույնիսկ խնկարկելու վայր ունենալուց
Արցախի պատերազմի ընթացքում անհետ կորած Պապ Այվազյանի հայրը, որ հաշմանդամություն ունի ու տեղաշարժվում է սայլակով, ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Երևանի փողոցներում դստերերի հետ սեթևեթող Աննա Հակոբյանին.
«Իմ որդին էլ մի ժամանակ շատ պայծառ ու ժիր մանուկ էր տիկին Աննա, բայց մեծացավ ու գնաց բանակ ու ցավոք զոհվեց, իսկ քո ամուսինը պատերազմից հետո չգիտեմ, որ նկուղներում ու դիահերձարաներում է պահում, որ չեմ կարող գտնել, դուք ինձ զրկել եք խնկարկելու վայր ունենալուց, իսկ Աստված ձեռքը ճակատին վերևից նայում է, ու տեսնում ամեն ինչ»։
Անհետ կորած զինծառայողի հոր գրառման ներքո նրա հարազատներից մեկը մեկնաբանել է.
«Ախ, Գարիկ ջան չես ասում, որ Պապը քո միակ երեխան է, որ ձեր միակ հույսն ու ապավենն էր,որ դու հաշմանդամության սալյակով ես ու չես կարողանում քայլել ու անձամբ փնտրել որդուդ։ Որ ամեն անգամ մայրը հույս է փայփայում, թե միգուցե կգա տղաս։ Ու այսպիսի վերաբերմունք մահացած զինվորի հանդեպ ուղղակի անպատկերացնելի է։ Հանկարծ հունիսի մեկ, որ այս տարի էլ չնշեիք չէր լինի, այն էլ ի ցույց աշխարհի։ Այսքան անամոթ էլի անհնար է պատկերացնել։ Մաքրամաքուր մեր Պապ, ներիր մեզ, մեր լույս տղա, ներեք մեզ մնացած զոհված լույս տղաներ, հույսներս Աստծո վրա է»։
Հարակից հրապարակումներ`
- Սոֆյա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել զոհված զինվորների մարմինների տեղափոխման խնդիրների վերաբերյալ
- Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
- Զոհվածի մայր. Դե հիմա քեզ դի՛ր իմ տեղը, էն ծնողի տեղը, որ մինչև հիմա չի գտնում իր թանկ որդուն
- Նիկոլական իշխանություններն ամբողջ 8 ամիս զբաղված են եղել զինծառայողների զոհվելու ինֆորմացիան թաքցնելու գործով․ Ա․ Ղարամյան
- Իշխանությունները, վախենալով ընդվզումից, զոհվածների հարազատներին ասել են, որ նրանց երեխաները անհետ կորած են, կամ գերեվարված. Աշոտ Մինասյան
- Արդեն քարացել ենք, ինչքան սպասեմ երեխուս գտնվելուն. Անհետ կորած զինծառայողի մայր
- Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
- Ծնողն, ում փոխանցվել է մեդալ, ասում է՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով է իրեն փոխանցողը. Զոհված զինծառայողի մորաքույր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան