Աֆղանստանի պատերազմի հետևանքով կա մեկ միլիոն թմրամոլ երեխա
Աֆղանստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում կա մեկ միլիոն թմրամոլ երեխա: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Աֆղանստանի ձայնային» գործակալության փոխանցմամբ, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Քաբուլում ունեցած ելույթում, սոցիալական հարցերի փոխնախարար Ղոլամ Հեյդար Ջիլանին ասել է. «Ներկայումս ավելի քան վեց միլիոն երեխա կանգնած է թմրամոլ դառնալու վտանգի առջև»:
Նա հավելել է. «Այս խումբը ներառում է անօթեւանների, որբերի, թմրամոլների երեխաների, պատերազմի զոհերի, ներքին տեղահանված երեխաների, վերադարձած երեխաների, հաշմանդամություն ունեցող երեխաների, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների և այլն»:
Ջիլանին ասել է, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համաձայն, Աֆղանստանում երեխաների 70 տոկոսը ենթարկվում է բռնության:
Ըստ Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովի՝ անցյալ տարի զոհված ու վիրավորված 8500 խաղաղ բնակիչներից 2019-ը եղել են երեխաներ: