Գեղամ Նազարյան. Ստացվում է, որ ճողոպրում է Վովայի կինը, իր հետ տանելով նաև ամուսնուն
«Այլընտրանքային նախագծեր» խումբը տարածել է խմբի փորձագետ, քաղաքագետ Գեղամ Նազարյանի անդրադարձը Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում դեսպան նշանակելուն.
«Վլադիմիր Կարապետյանը՝ Վովան նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Ոմանք այս մասին կարդալով որևէ արտառոց երևույթ չի տեսնի։ Իրականում սա ցնցող ու բազմաթիվ հարցեր առաջացնող նշանակում է։
Պատերազմի օրերին մի երկու անգամ պատահաբար հանդիպել եմ Վլադիմիր Կարապետյանին, հորդորել, որ նիկոլին փոխանցի, որ օր առաջ պետք է դադարեցնել պատերազմը։ Նա անկեղծացավ ու ասաց, թե այդ խելագարի, աննորմալի, արկածախնդրի հետ որևէ կապ վաղուց չունի։ Նա շարունակում էր անկեղծ զրուցել, ասելով թե պետությունն ինչ վտանգների առաջ է կանգնած, քանի դեռ սա պետության ղեկին է։
Հիմա ես ցնցված եմ։ Վովան համաձայնել է դեսպան աշխատել Ուկրաինայում։ Ի՞նչ է սա։ Ովքե՞ր են կանգնած այս նշանակման հետևում։ Ի՞նչ վտանգավոր տեղեկության է տիրապետում Կարապետյանը։ և վերջապես. մի՞թե ճիշտ են այն խոսակցությունները, որ նիկոլի և Վովայի կանայք շատ մոտ հարաբերություններ ունեն և միասին հակապետական ծավալուն գործունեություն են ծավալել, որի մասին կարող է իմանալ նաև Վովան։
Մի՞թե դեսպան նշանակելը միջոց է Կարապետյանին և նրա կնոջը երկրից դուրս բերելու համար։ Մի՞թե սա փախուստ է։ Ի վերջո, Վովան դեսպան է լինելու քսանմեկ օր։ Նա հետ է կանչվելու հունիսի 22 ին։ Սրա մասին նա չէր կարող չիմանալ։ Ստացվում է, որ ճողոպրում է Վովայի կինը, իր հետ տանելով նաև ամուսնուն»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Վլադիմիր Կարապետյանը հրաժարվեց իր սկզբունքներից և մաս կազմեց իշխանություններին
- Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
- Տիգրան Քոչարյան. Իրոք, ուզում եմ շնորհավորել Վլադիմիր Կարապետյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան