Պատվազուրկ և անթասիբ ռեպորտաժ էր․ Էդգար Էլբակյանը ՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութի մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը մեկնաբանել է նախօրեին «Առաջին» ալիքի պատրաստած Տիգրանաշենի մասին պատրաստված ռեպորտաժն՝ անվանելով այն պատվազուրկ և անթասիբ։
«Հայակական զանգվածային լրատվության միջոցը եթե ասում է, որ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, ապա դա պատվազրկություն և անթասիբություն է։ Այո, Ադրբեջանի տարածքում կան հայկական հողեր, Հայաստանի տարածքում ադրբեջանական կամ թուրքական հողեր չկան։ Եթե ինչ-որ մեկը ձեզ մոլորեցնի սովետական քարտեզներով, նրան ցույց տվեք Մեծ Հայքի կամ առնվազն Հայաստանի հանրապետության այսօրվա քարտեզը։ Եթե լսեք առարկություններ , որ օտար քարտեզն ավելի անցողիկ է, ուրեմն ձեր առաջ հայկական ազգային ինքնության և հայկական քաղաքական նածագծի կրողը չէ, այլ՝ օտար, վատագույն դեպքում՝ թշնամական»,- մեկնաբանել է Էլբակյանը։
Մանրամասն ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան