Ռոբերտ Քոչարյան. Երեք տարի բառադիություն ու ոչ կոմպետետության հետ ենք առնչվում
Աշտարակում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը Արագածոտնի Թալինի շրջանի համայնքներից մեկի բնակիչը բարձրաձայնեց համայքների խոշորացման գործընթացի հետևանքների մասին իր մտահոգությունը։
«Օրինակ, Ապարանում ի՞նչ վիճակ է։ Քսան գյուղերը միացրել են իրար, քաղաքապետը չի հասցնում ամիսը մի գյուղ գնա։ Փոշիացվել է ամեն բան»,- ասաց քաղաքացին ու հիշեց, որ 1991-ին իրենց գյուղ եկած նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկար ունի, ասաց՝ նրա նախագահության տարիներին իր համայնքը զարգացել է, քաղաք դարձել։
Արձագանքելով քաղաքացուն՝ Ռոբերտ Քոչարյանը կարևորեց ուժեղ համայնք ունենալը։
«Ուժեղ համայնքներով է երկիրն ուժեղանում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նրա խոսքով, այդ ընթացքում հասկանալու են, թե ինչ է արվել, եթե խնդիրները շատ են, ուրեմն այո, պետք է ամբողջը հետ պտտացնել ու այնպես անել, որ նոր խնդիրներ չառաջանան։
«Վստահ եղեք մի բանում, որ կառավարման փորձի տեսանկյունից, չեմ կարծում, որ որևէ մի թիմ ասի, թե մեզ կարող է նույնիսկ մոտ լինել մեր թիմի պոտենցիալի առումով։ Բառադիությունը պետական մաշտաբով քայքայիչ գործոն է։ Մենք երեք տարի բառադիություն ու ոչ կոմպետետության հետ ենք առնչվում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում
- Ռոբերտ Քոչարյան. Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ
- Ռոբերտ Քոչարյան. Այս երեք տարիներին քաղաքականությունը փորձել է իշխել իրավունքին
- Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից ես մեծ սպասումներ չունեմ, հրապարակայնորեն եմ ասում
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների հետ
- Ռոբերտ Քոչարյանի և իրավաբանների հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև մարտի 1-ի քրգործին․ «Հայաստան» դաշինք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան