ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն, առողջություն և պայծառ ապագա:
Բանկից հայտնում են, որ հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակը լցվել է մանկական ձայներով. Բանկը հյուրընկալել է իր պատանի հաճախորդներին՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի Kids քարտի քարտապաններին, որոնցից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ իր հետ բերելու նաև իր ընկերոջը:
Էքսկուրսիայի նպատակն էր՝ աճող սերնդին ծանոթացնել բանկային տեխնոլոգիաներին և բանկային որոշ պրոդուկտներին, պլաստիկ քարտերի պատրաստման գործընթացին և անձնական քարտի տվյալների գաղտնիության պահպանման կարևորությանը:
Երեխաներին պատմել են, թե ինչ քարտատեսակներ է թողարկում ՎՏԲ-Հայաստան Բանկը, որն է անկանխիկ վճարումների առավելությունը: Էքսկուրսիոն խումբը նաև հնարավորություն է ունեցել ծանոթանալու բանկոմատի աշխատանքի գործընթացին. մանուկները կարողացել են տեսնել, թե ինչպիսի կառուցվածք ունի բանկոմատը ներսից, և ինչպես է տեղի ունենում կանխիկի տրամադրման գործընթացը: Երեխաները ծանոթացել են նաև վճարային տերմինալների առավելություններին և անկանխիկ վճարումներ կատարելու դրանց գործառույթներին:
«Էքսկուրսիան Բանկում ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաև՝ համեղ. էքսկուրսիայի ավարտին Բանկի բացօդյա ատրիումում կազմակերպվեց գեղեցիկ և համեղ հյուրասիրություն»,-ասված է ՎՏԲ բանկի տարածած հաղորդագրության մեջ։
Հունիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Երևանի առևտրի կենտրոններում կազմակերպված տոնական միջոցառումներին, որտեղ լայն լսարանին Բանկը ներկայացրել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի երիտասարդական դիզայնով բազմարժութային Teens և Kids քարտերը, որոնք մի շարք առավելություններ ունեն ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար: Բանկը երեխաներին նվիրել է Visa Teens և Kids քարտեր ստանալու հավաստագրեր՝ մեկ տարի ժամկետով անվճար սպասարկման հնարավորությամբ:
Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների երեխաների համար Բանկը տոնական միջոցառում էր կազմակերպվել Երևանի ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկում, որտեղ աշխատակիցները հնարավորություն են ունեցել իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնել մաքուր օդում և վայելել հաճելի երեկո: Բանկը երեխաներին պարգևել է ժպիտներ և դրական էմոցիաներ՝ նրանց համար կազմակերպելով հետաքրքիր խաղեր, շոու-ծրագիր, ներկայացում և, իհարկե, հյուրասիրություն:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)
- Էքսպրես գյուղատնտեսական վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկից` պետական ծրագրի շրջանակներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով
- Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար
- Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան