Վիկտոր Սողոմոնյան. Նախագահը գոհ է այցերից
«Հայատան» դաշինքի ընտրական ցանկում ներկայացված են գիտությունների 2 դոկտոր-պրոֆեսոր, 11 գիտությունների թեկնածուներ, 2 գեներալ, որոնցից մեկը գեներալ-գնդապետ է, 1 գնդապետ։ Ցուցակում տեղ է գտել դպրոցների 3 տնօրեն, 7 համայքների ղեկավարներ, Աժ 7 նախկին պատգամավոր, նախարարություններում աշխատած 5 նախարար և 1 փոխվարչապետ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում տեղի ունեցող ճեպազրույցի ընթացքում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Վիկտոր Սողոմոնյանը՝ ներկայացնելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անդամներին։
Սողոմոնյանը նաև փոխանցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տպավորությունը մարզային այցերից։
«Նախագահը գոհ է այցերից։ Վստահությունը նույն է, ինչ եղել է սկզբից, եթե չասեմ ավելացել է, որովհետև բնակչության կողմից ցուցաբերվող վերաբերմունքը միանշանակ է»,- ասաց Սողոմոնյանն ու հավելեց․
«Այս ընթացքում «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբ են այցելել տարբեր մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ, որոնք իրենց սատարումն են հայտնել «Հայաստան» դաշինքին» և հետագայում հանդես կգան հայտարարությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինքի վարկանիշն օրեցօր աճում է․ Իշխան Սաղաթելյան
- «Ներողությունով» փորձում են հարցը փակել․ Սաղաթելյանը՝ Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների պահման մասին
- Այսօրվա գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու շանս չունի․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին