ԱՄՆ-ում բանտարկյալներին մահապատիժի են ենթարկվում նացիստների մեթոդներով
Guardian- ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ Արիզոնայի բանտի պաշտոնյաները բանտարկյալներին մահապատժի ենթարկելու համար գնել են նյութ, որից ստացվող գազը կիրառվել է նացիստական Գերմանիայի ճամբարներում:Guardian- ի ձեռք բերած փաստաթղթերի համաձայն՝ Արիզոնայի քրեակատարողական վարչությունը ավելի քան 2000 դոլար է ծախսել «ջրածնի ցիանիդ» արտադրող նյութեր գնելու համար: Այս մասին գրում է Pars Today կայքը։
Գազն օգտագործվել է Օսվենցիմ-Բրիկենաու նացիստական համակենտրոնացման ճամբարում:
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2020 թվականի դեկտեմբերին Արիզոնան 1530 դոլար է ծախսել կալիումի ցիանիդ գնելու համար:
Ամերիկյան թանգարաններցի մեկի տվյալներով, ջրածնի ցիանիդը Նացիստական Գերմանիայում արտադրվել է «Զիկլոն Բ» անվամբ և օրոք կիրառվել Օսվենցիմ-Բիրկենաու և Մայդանկ և այլ ճամբարներում:
Ներկայումս Արիզոնայի բանտում կա մահապատժի դատապարտված 115 բանտարկյալ: