«Էս մարդիկ լրիվ սրբապիղծ են». Զոհվածների հարազատները մտել են Աբովյանի դիահերձարան
Արցախյան պատերազմում զոհվածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչ վիճակում են գտնվում Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում պահվող զինվորների դիերն և մասունքները:
Նա ավելի վաղ հայտնել էր, որ դիերն ու մասունքները ոչ թե սառնարաններում են պահվում, այլ սենյակում, որտեղ ջերմաստիճանը +26 է:
«Հանրային հեռուստաընկերության եթերում առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը և Աբովյանի դիահերձարանի գլխավոր բժիշկը ասում են, որ մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, միայն խնդիրն անփույթ շարվածն է եղել:
Ես ձեզ զգուշացրել էի, չէ՞, որ ավելի լավ է սսկվեք, վեր ընկնեք տեղներդ, գոնե ասեիք, հա թերացել ենք, մեղանչեիք ձեր սխալի համար, բայց այսօր կարողանում են ինտերվյու տալ ու ասել, թե պայմանները նորմալ են:
Խելոք մնացեք, թե չէ այն տեսանյութն էլ կհրապարակեմ, թե ոնց եք բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմիններն ուազիկից: Դա էլ հո ձեր շենքի տեսախցիկների նկարածն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արսեն Ղուկասյանը:
Տեսանյութը հրապարկելուց հետո նա ներողություն է խնդրել ծնողներից, քույրերից. «Ինձ ներող եղեք, բայց արդեն դրանց բերանն այնպես փակեմ, որ չկարողանան վայրահաչ տալ:
Մենք դեռ Ստեփանակերտում էինք, ծնողներից մեկն ահազանգեց, ասաց, որ էս մարդիկ լրիվ սրբապիղծ են, Կապանի մորգի սառնարանում տեղ չի եղել, զոհվածներին հանել են և մորգի երկրորդ հարկում, առանց պատուհանների սենյակում շարել են այնտեղ:
Ու էն տիպի է եղել, որ ժողովուրդն ասում էր՝ չէին կարում մորգի շենքին մոտենան: Ներող կլինեք, մայրեր, քույրեր:
Երկրորդը. ծնողը գնացել է Մեծամորի մորգ, պարկը բացել էր տվել՝ տեսնելու իր որդին է, թե ոչ, տեսել էր՝ ամբողջությամբ որդ էր, էլի չեմ ասել:
Մայրեր, ես ձեզ եմ խղճացել, բան չեմ աել, այսօր ասում եմ, դե վաղը առավոտյան կգնաք Հերացի ու գլխավոր դատաբժշկից էլ պատասխան կուզեք: Ոնց որ էս շիլաշփոթը սարքին, թող տենց էլ դրա տակից դուրս գան»:
Հարակից հրապարակումներ`
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
- Սոֆյա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել զոհված զինվորների մարմինների տեղափոխման խնդիրների վերաբերյալ
- Նաիրա Զոհրաբյան. Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան
- ԱՆ-ին մեղադրում են զոհերի մարմինները թաքցնելու մեջ, իսկ ԱՆ-ն իրեն պահում է ՊՆ-ի պես՝ տհաս
- Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
- Զոհվածի մայր. Դե հիմա քեզ դի՛ր իմ տեղը, էն ծնողի տեղը, որ մինչև հիմա չի գտնում իր թանկ որդուն
- ԱՆ. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել
- Mediaport. Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում
- Արդեն քարացել ենք, ինչքան սպասեմ երեխուս գտնվելուն. Անհետ կորած զինծառայողի մայր
- Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ