Գյուղատնտեսական խթանման պետական աջակցության 2021-23 թթ. ծրագրում կան ռիսկեր. Ավագ Ավանեսյան
«2019 թ. ինտենսիվ այգիների ծավալը, մարզպետարանների ներկայացրած տվյալների համաձայն, կազմել է մոտ 1600 հա, 2020 թ. հիմնվել է լրացուցիչ 519 հա այգի»,- գործադիրի նիստում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ հիմնավորելով ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-23 թթ. ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հանրապետությունում ավելացնել այգիների տարածքները, բարելավել տնկիների և արտադրված արտադրանքի որակը, ինչպես նաև ոչ ավանդական՝ բարձր ավելացված արժեք ձևավորող գյուղատնտեսական արտադրանքի ծավալները:
Ըստ փոխնախարարի՝ այն կնպաստի նաև ագրովերամշակող արդյունաբերությանը:
Ավանեսյանը հայտնեց, որ կառավարությունը պետք է աջակցի ինտենսիվ գյուղատնտեսության անցմանն ու զարգացմանը, որը ըստ նրա իականացվելու է նաև «Քեշ բեք» համակարգի միջոցով:
«Որքան արագ այդ անցումը տեղի ունենա, այնքան մենք մրցակցային բարձր առավելություն կունենանք միջազգային շուկաներում»,-հայտնեց փոխնախարարը և հավելեց, որ կան նաև ռիսկեր, որոնք մեղմելու համար կառավարությունը միջոցներ է տրամադրում:
Հարակից հրապարակումներ`
- 25,4 %-ով դատավորների թվակազմն ավելանում է. Ռուստամ Բադասյան
- Զոհվածների հանդեպ պետության վերաբերմունքի համար Փաշինյանը պատժել է Աբովյանի բուժհաստատության բժիշկներին
- Գործադիրն այսօր կհաստաի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հանձնաժողովում միջազգային փորձագետների ներգրավման կարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան