ԴՆԹ-ի սարքի գնման գինն ու շուկայական գինն իրար չեն համապատասխանում. Սոֆյա Հովսեփյան
«2018 թվականին դատաբժշկական կենտրոնում գնվել է ԴՆԹ սեկվենատոր, որն իր կարողություններով մեկ օրում 192 փորձանմուշ է իրականացնում: Մինչև հունվար ամիսը փորձանմուշների թիվը չի գերազանցել միջինում 10 փորձաքննություն»,- ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ տվյալները հրապարակեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա նշեց, որ դրանից հետո գնվել է երկրորդ սարքը, ԱԺ-ում հարցով դիմել է առողջապահության նախարարի պաշտոնակատարին, ասել է, որ արդեն 30-նն են անում:
«Եթե երկու սարքն ամբողջությամբ օգտագործեին՝ լինելու էր 2 x192: Եթե անգամ 30 փորձանմուշ էին վերցնում, ապա փետրվարի վերջին պետք է ավարտված լինեին բոլոր հետազոտությունները ու չունենայինք ոչ մի փորձաքննության ենթակա դիակ: Իհարկե, ընթացքում նոր դիակներ էին հայտնաբերվում»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ 2-րդ սարքը գնվել էր ոչ թե նրա համար, որ կարիքն ունեին, որովհետև ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով կարելի էր սարք գնել:
«Ի պատասխան հարցումներիս, ասեմ՝ այդ սարքի գնման գինն ու ինքնարժեքը, շուկայական գինն իրար չեն համապատասխանում: Շուտով այս ամենը փաստաթղթերով կներկայացնեմ»,- նշեց Ս. Հովսեփյանը:
Նա ընդգծեց՝ ոչ թե 2-րդ սարքի կարիքն ունեին, այլ մասնագետների, իսկ այդ հարցն այդպես էլ չի լուծվել:
«Գենետիկայի փորձաքննություն անցկացնող մասնագետների լուրջ պակաս ունեինք: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին աշխատակիցները կարող էին ընդգրկվել այս աշխատանքներում, իրենք ինչ-որ ՀԿ-ներում կամ ինչ-որ կառույցներում կովիդի թեստեր են ընդունում, բայց իրենք գենետիկայի մասնագետներ են»,- ասաց Ս. Հովսեփյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արտերկրում և մեզ մոտ իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել. Ավանեսյան
- Կան վնասված մասունքներ, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի դրանց ԴՆԹ փորձաքննությունը անցկացնել. նախարար
- 3577 դիակ անցել է ԴՆԹ փորձաքննություն, 428-ը գտնվում է փորձաքննության փուլում. ԱՆ
- Էդուարդ Հովհաննիսյան. Թորոսյանի կողմից պետբյուջեի միջոցների վատնում զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին
- Պարզաբանում՝ ԴՆԹ հետազոտությունների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում