Կառավարությունը գնաճի արդյունքում է ապահովել հարկային մուտքերի աճը. Էդվարդ Հովհաննիսյան
«Խոսքը հիմնականում ոչ թե տնտեսական աճի արդյունքում հարկային եկամուտների ավելացման մասին է, այլ գնաճի և ստվերի դեմ պայքարի»,- կառավարության շենքում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պարացաբանելով րոպեներ առաջ կառավարության նսիտում հնչեցրած աննախադեպ՝ 618.4 մլրդ դրամ հարկային մուտքեր ապահովելու ցուցանիշը:
Վերջինս սակայն նշեց, որ տնտեսական դաշտում տեղի ունեցող որոշակի ակտիվությունները նույնպես ազդել են այդ ցուցանիշի վրա և հիշատակեց Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տեղեկատվությունը, ըստ որի՝ 2021 թ.-ի ընթացքում ընդհանուր ամիսների պատկերով առկա է 2.6 % տնտեսական ակտիվություն:
Հ2 հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ՊԵԿ նախագահը գնաճը տնտեսական աճ է համարում՝ Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ձեր հարցին չեմ պատասխանում, քանի որ, իմ կարծիքով, դուք լրագրող չեք, այլ քաղաքական նպատակներ եք հետապնդում»:
«Քաղաքական գնահատականներ չտաք և կոռեկտ պահեք ձեզ»,- արձագանքեց լրագրողը:
«Չբարձրացնես ձայնդ»,- սպառնաց ՊԵԿ նախագահը և, չպատասխանելով մյուս հարցերին, հեռացավ: