Տիկին Նազարյան, պահանջում ու պարտադրում եմ ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար. Թագուհի Թովմասյան
«Քիչ առաջ իմ ելույթի ժամանակ խոսում էի Հայաստանում պղծված դիակների մասին: Որպես արձագանք նախագահողը իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություն իմ հասցեին»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կրկին ամբիոնին մոտենալով՝ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա ավելի վաղ ելույթ էր ունեցել, որին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն արձագանքել էր՝ «Իդիոտկա»:
«Տիկին Նազարյան, ամբիոնից պահանջում են ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու: Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տալ իմ ելույթից հետո: Լրատվամիջոցները ողողված են ձեր խոսքով, հերքելու կարիք չկա, բարձրախոսը միացված էր և դուք պարզ իմ հասցեին վիրավորական արտահատություն եք անում: Փոխանակ ներողություն խնդրեք, որ ձեր իշխանությունը դիակները պղծել է, լցրել եք կարտոֆիլի տոպրակների մեջ, դուք քննադատությանը պատասխանում եք վիրավորանքո՞վ: Ամաչեք ուղղակի դրա փոխարեն, այս ի՞նչ վարքագիծ է ընդհանրապես, ի՞նչ եք ուզում ապացուցել»,- ասաց Թ. Թովմասյանը:
Նա նշեց, որ Երևանում հանգիստ նստած են, ոչնչից տեղյակ չեն, չեն զգում, թե ինչ է կատարվում Հայաստանում նոյեմբերից 9-ից հետո, չեն զգում թշնամու մուտքը, չեն զգում, թե ինչպես է թշնամին պղծում իրենց մանկության տարածքները:
«Ես դա եմ զգում իմ մաշկի վրա: Դուք հասկանո՞ւմ եք ընդհանրապես ձեր կարգավիճակի լրջությունը, ձեր պաշտոնի կարևորությունը, ընդհանրապես ձեր գործառույթները: Սթափվեք և հետևություններ արեք:
Պահանջում ու պարտադրում եմ ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար»,- ասաց պատգամավորը:
ԱԺ փոխնախագահն արձագանքեց, որ եթե չի խոսում իր զգացմունքների, ապրումների մասին, չի նշանակում, որ չի զգում ու չի ցավում:
«Մենք էլ ենք մարդ, մենք էլ համբերություն ունենք»,- ասաց Լ. Նազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին