Կառավարությունը հերթական՝ 11 մլն դոլարի վարկն է վերցնում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում հաստատել է Հայաստանի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված՝ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում փոփոխություն կատարելու նախագծին:
Համաձայնագրով հաստանին հատկացվելու է 11 մլն ԱՄՆ դոլարի վարկ, իսկ դրամաշնորհը 350 հազար ԱՄՆ դոլար է լինելու։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի նպատակն է բարելավել ընտրված առավել աղքատ գյուղական տարածքների բնակչության սոցիալ տնտեսական վիճակը՝ նրանց համար ապահովելով կայուն զբաղվածության հնարավորություն և եկամուտների աճ:
Վարկը բաղկացած է 4 բաղադրիչներից` գյուղական ֆինանսավորում, գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածք, ֆերմերների իրազեկում և աջակցություն, արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը գնաճի արդյունքում է ապահովել հարկային մուտքերի աճը. Էդվարդ Հովհաննիսյան
- Գյուղատնտեսական խթանման պետական աջակցության 2021-23 թթ. ծրագրում կան ռիսկեր. Ավագ Ավանեսյան
- Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը վերածում է նախընտրական քարոզչության հարթակի
- Զոհվածների հանդեպ պետության վերաբերմունքի համար Փաշինյանը պատժել է Աբովյանի բուժհաստատության բժիշկներին
- Գործադիրն այսօր կհաստաի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հանձնաժողովում միջազգային փորձագետների ներգրավման կարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան