ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Որոտ-2021» հատուկ զորավարժություններ կանցկացնեն
Հայաստանում կանցկացվի «Որոտ-2021» հատուկ զորավարժությունը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Զորավարժությունների շրջանակում երկու փուլով գործնական գործողություններ են մշակվելու զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների կիրառմամբ»,- նշել է նա:
Զայնետդինովը նաև հավելել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել վարժանքների նախապատրաստման համար, որոնք ենթադրում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում:
ՀԱՊԿ-ի ներքո «Որոտ» զորավարժությունները վերաբերելու են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, որը 2021 թվականին ՀԱՊԿ նախագահն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան