Հրանտ Մելիք-Շահնազարյան. Թաթոյանը հստակ ցույց տվեց, թե ով ով է մեր երկրում և ինչի արժանի
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Եթե վաղն այնպես ստացվի, որ ադրբեջանական զինված ուժերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից ու Տիգրանաշենն էլ հայկական մնա, իսկ ես գրեթե վստահ եմ, որ հենց այդպես էլ լինելու է, ապա իմացեք՝ դա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի շնորհքն է։ Նրա՝ գրեթե միանձնյա ջանքերի արդյունքը։
Որովհետև Թաթոյանը կարողացել է բացահայտել դավաճան իշխանությունների քայլերի տրամաբանությունը և ցույց տալ, որ հայկական Տիգրանաշենը «ադրբեջանական անկլավ» ներկայացնելով, այն էլ Հ1-ի «Լուրեր»-ով, նրանք թշնամուն հնարավորություն են տալիս մեր հողերով մեզ հետ առևտուր անել և, օրինակ, հիմնավորել Սյունիքում կամ Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայության փաստը։
Արման Թաթոյանի՝ Հանրային հեռարձակողների խորհրդին տրված պատասխանը պարզապես հրաշալի էր։ Մարդը հստակ ցույց տվեց, թե ով ով է մեր երկրում և ինչի արժանի։ Հետևաբար մահ դավաճաններին և փառք մեր ժողովրդի ու պետության իրական պաշտպաններին։
Կեցցե՛ք, պարոն Թաթոյան»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը վերահաստատում է. Հանրային հեռուստատեսության ռեպորտաժի շեշտադրումներն ուղղակիորեն հակասում են սահմանային բնակիչների իրավունքներին
- Պատվազուրկ և անթասիբ ռեպորտաժ էր․ Էդգար Էլբակյանը ՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութի մասին
- ՄԻՊ. Խիստ դատապարտելի են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները