Մարուքյանը շիրակցիներից մանդատ է խնդրում համախմբող դառնալու համար
Հայաստանի տարածքում թշնամու ներկայության պայմաններում ընտրական գործընթացները «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը համարում է ոչ նորմալ։
«Այս ընտրությունների մաս է դարձել նաև Ադրբեջանը։ Նա միջամտում է մեր ընտրական գործընթացներին ու կարողանում է ներքաղաքական խժդժություններ հրահրել մեր երկում սահմանային լարումներով ու այլ բաներով»,- Շիրակի մարզում ունեցած ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՀԿ նախագահ Մարուքյանը։
Նա հորդորեց ներկաներին իրենց ձայնը տալ «Լուսավոր Հայաստան»-ին՝ փոխարենը խոստանալով, հաղթելու դեպքում ձևավորելու են ազգային համաձայնության կառավարություն։
«Պետք է համախմբել բևեռներին, որպեսզի այս վիճակից դուրս գանք։ Որպեսզի լինի համախմբում, պետք է լինի համախմբող։ Ես ասում եմ՝ պատրաստ եմ համախմբել, ոչ մեկի հետ անձնական թշնամություն չունեմ, կան քաղաքական տարաձայնություններ, որոնք այս վիճակում պետք է մի կողմ դրվեն, պետք է պրոֆեսիոնալ մարդկանց կարողություններն օգտագործվեն, որպեսզի երկիրն այս վիճակից դուրս բերվի»,-ասաց նա։
Հանդիպման տեսանյութը հրապարակել է Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան