Կարևոր ուղղություններից պետք է դառնա պատերազմի մասնակիցների առողջական խնդիրների սպասարկումը հետագա տարիներին. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պատերազմին մասնակից կանոնավոր զորքերի զինծառայողների, պահեստազորայինների, կամավորականների հետ աշխատանքի մեծ ճակատ ունենք։ Հետպատերազմյան փուլում որոշակի աշխատանք տարվել է, սակայն դրանք դեռևս խիստ հեռու են բավարար լինելուց։
Առողջապահական, բարոյահոգեբանական խնդիրներից մինչև հետագայում պետության՝ նրանց նկատմամբ ունեցած պարտավորությունների սահմանում կամ եղած երաշխիքների ընդլայնում։
Կարծում եմ՝ հատուկ հանձնաժողովների միջոցով պետք է ծավալուն աշխատանք տանել պատերազմի ակտիվ մասնակից և այսօր էլ ծառայության մեջ գտնվող զինծառայողների՝ հետագա ծառայությունը ճիշտ տեղում և պայմաններում կազմակերպելու, խիստ անհրաժեշտության դեպքում՝ վաղաժամ զորացրում ապահովելու համար։
Սա բխում է և՛ զորքերի կարգապահության ապահովման, և՛ մարտունակության բարձրացման հրամայականից։
Կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի մասնակիցների առողջական խնդիրների սպասարկումը հետագա տարիներին, որովհետև, ցավոք, մեծ թվով խնդիրներ, դեռ երկար տարիներ զգացնել են տալու և պետությունն այս առումով հսկայական աշխատանք ունի անելու»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան՝ մտածում եք տղերքի այս վիճակի մասով պատասխանատվություն չունե՞ք. Աբրահամյան
- Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Այվազյանի հրաժարականը հուշում է, որ իրադարձությունները արտաքին ճակատում անկանխատեսելի, անվերահսկելի փուլ են մտել
- Փաշինյանը հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել. Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Փաշինյանի հայտարարությունը խոսում է այն մասին, թե ինչպես փլուզվեց մեր պետականությունը