Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը վերածում է նախընտրական քարոզչության հարթակի
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին առաջարկեց ներկայացնել 2021 թ. առաջին հինգ ամիսների հարկային վիճակագրությունը:
Վերջինս հայտնեց, որ հավաքված հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ, իսկ հարկ վճարողներին ու ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները 68.6 մլրդ դրամ է եղել:
Հովհաննիսյանի խոսքով՝ հավաքված եկամուտները 42.7 միլիարդով ավելի է 2019 թ. համադրելի տվյալներից, և 38.4 մլրդ դրամով՝ 2020 թվականից:
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ 2021 թվականի ընթացքում տնտեսվարողներին վերադարձված գումարները մոտ 25 միլիարդ դրամով ավելի է 2019թ.-ի գումարներից, 15 միլիարդի չափով ավելի՝ 2020 թվականի ցուցանիշից:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության այսօրվա նիստին ԱԳ նախարարությունից մասնակցող չկար
- Զոհվածների հանդեպ պետության վերաբերմունքի համար Փաշինյանը պատժել է Աբովյանի բուժհաստատության բժիշկներին
- Գործադիրն այսօր կհաստաի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հանձնաժողովում միջազգային փորձագետների ներգրավման կարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան