«Հրապարակ». Արցախի նախագահն առաջնորդվում է նեղ անձնական շահով, նրան պետության շահը քիչ է հուզում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետնախարարի պաշտոնում իր սանիկ Արտակ Բեգլարյանին ներկայացնելիս Արայիկ Հարությունյանը երեկ երկար խոսել է նրա «մասնագիտական և մարդկային որակներից»։ Ասել է. «Կասկած չի կարող լինել, որ պետնախարարի համար ավելի համապատասխան թեկնածու հնարավոր չէր գտնել»։
Պետնախարարն է համակարգում 4 նախարարի գործունեությունը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի։
Մի՞թե Արցախում ավելի ճկուն և աշխատունակ պաշտոնյաներ չկան՝ հարցրինք Արցախի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանին։ Ասաց՝ Արցախի նախագահն առաջնորդվում է նեղ անձնական շահով, նրան պետության շահը քիչ է հուզում. «Եթե նկատել եք՝ ինքը նոր դեմքերի չի նշանակում, ռոտացիա է անում, որ նոր մարդ չմտնի պետական համակարգ, չտեսնի՝ ինչ են արել այս երկրի բյուջեի հետ, թե չէ կխելագարվի։ Իմացեք՝ Արցախում որևէ պաշտոնյա ինքնուրույն որոշում չի ընդունում, Արայիկ Հարությունյանն է որոշում, թե ով ինչ և երբ պետք է անի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան