Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում զրկվել է ձայնի իրավունքից
Իրանը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում զրկվել են քվեարկելու իրավունքից՝ կազմակերպությանը չվճարված պարտքերի պատճառով, ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից ԳԱ նախագահ Վոլքան Բոզքիրին ուղղված նամակում: Այս մասին գրում է Ria-ն։
Նշվում է, որ այս պահին հինգ անդամ պետություններ ապառք ունեն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի պայմանների:
19-րդ հոդվածի համաձայն, ՄԱԿ անդամը, որն իր անդամակցության վճարների հարցում ապառք է ունենում, իրավունք չունի քվեարկել Գլխավոր ասամբլեայում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա