Ռուս խաղաղապահներն Արցախում դիտակետերի պաշտպանության զորավարժանքներ են անցկացնում
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները իրենց պատասխանատվության գոտում կողմերի սահմանազատման գծի երկայնքով շարունակում են ապահովել հրադադարի ռեժիմի պահպանումը և իրավիճակի վերահսկողությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգությունը, Բերձորի միջանցքով սննդամթերքի և տարբեր տեսակի բեռների տեղափոխումը: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անձնակազմը պլանային եղանակով իրականացնում է նաև մարտական պատրաստության վարժանքներ՝ դիտակետի վրա հարձակումները հետ մղելու և խաղաղ բնակչության նկատմամբ խախտումները կանխելու սցենարներով: Ազդանշան ստանալուց հետո խաղաղապահները պատրաստ են առավել սեղմ ժամկետում պաշտպանական դիրքեր գրավել նախապես կահավորված դիրքերում:
«Դիտակետի խնդիրն է վերահսկել եռակողմ պայմանագրի պահանջների պահպանումը, հրադադարի ռեժիմի վերահսկողությունը, տարանցիկ մեքենաների և քաղաքացիական անձանց երթևեկության անվտանգության կազմակերպումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության դեմ անօրինական գործողությունների կանխարգելումը»,-ասել է դիտակետի հրամանատար Էլբրուս Կեսաևը:
Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն արձանագրվել նաև սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների հանդեպ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շրջանաձև դիտարկումն իրականացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերում
- Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթվածներին
- Ռուս խաղաղապահները կազմակերպել են հումանիտար օգնության փոխանցումը ԼՂ կարիքավոր բնակիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին