Սերժ Սարգսյան.Առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք
«Ես կապված եմ այդ բանակի հետ, բանակը միշտ իմն եմ համարել, բայց երբ այդ բանակին ստորացնում են, երբ էդ բանակի՝ իրա հիմար լեզվով ասած՝ ատամները ջարդում են, բա չամաչե՞մ ես»,-ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը։
«Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման, զինվոր է գերեվարում, իսկ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը ոչինչ չի անում։ Էդ սատանան, էդ կապիտուլյանտը ոչինչ չի անում։ Բա ես չե՞մ հասկանում էդ հրամանատարի հոգեվիճակը։ Իհարկե, հասկանում եմ, բայց որ նրանց ձեռքերը կապված են, ի՞նչ անենք, որ չամաչենք: Չի կարող այդպես շարունակվել»,-նշել է ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ 30 տարի ադրբեջանցին չէր համարձակվում մի բան անել, իսկ հիմա գալիս մեր տարածքից մարդ են գերեվարում տանում։
«Եվ պատասխանը ի՞նչ ենք ստանում, ի՞նչ ենք անում, որ ետ բերենք՝ ոչ մի բան չենք անում:
Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք, պիտի կրակե՞նք։
Մեր բանակին տարան պարտության, տարան ջախջախեցին։ Մեր բանակը չի պարտվել: Ակնհայտորեն մեր բանակը չի պարտվել։ Թող իրենց մարդավարի պահեին, դաշնակցի նման պահեին, ՌԴ-ն շարունակեր իրենց ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել, այսինքն, առանց տասը կոպեկի, առանց մի դրամի հսկայական քանակով սպառազինություն տային, ոնց որ մեզ էին տալիս:
Հետո դուք շատ լավ գիտեք, որ բանակի մարտունակությունը միայն սպառազինությունից կախված չէ. այդ սպառազինությանը տիրապետող է պետք, մարտունակ զինվոր է պետք: Դրանով պետք է զբաղվել»,-ասել է Սերժ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
- Սերժ Սարգսյան. Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
- Պատմական անդրադարձը ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու նպատակ ունի. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան