Պետությանն ու ժողովրդին ահռելի ապտակ է հասցվել, որևէ մեկդ որևէ վերաբերմունք չեք ցուցաբերում. Սոֆյա Հովսեփյանը՝ իմ քայլականներին
«Ուզում եմ հասկանալ՝ Ազգային ժողովի պատգամավորներն ապրո՞ւմ են Հայաստանում, թե՞ մեկ այլ երկրում, իրականությունից բացարձակապես կտրված»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ելույթն այսպես սկսեց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա նշեց, որ իշխող խմբակցության որևէ պատգամավորի կողմից չտեսան որևէ դատապարտող կամ որևէ վերաբերմունք այն խնդրին, թե մեր զինվորների դիակներն ու մասունքներն ինչ վիճակում են, ընդ որում բոլորը շատ լավ տեղյակ են եղել, քանի որ դիակների հետ կապված խնդրին ծանոթացրել է գոնե դեկտեմբեր ամսին:
«Պետությանն ու ժողովրդին ահռելի ապտակ է հասցվել, և որևէ մեկդ որևէ վերաբերմունք չեք ցուցաբերում: Ուզում եմ հասկանալ՝ ձեզ համար նորմա՞լ էր այս պահին առողջապահության նախարարի պաշտոնակատարի օրեր շարունակ հնչեցրած խոսքերը, հերքումները, բացատրությունները, նորմա՞լ է այն ամենը, ինչը տեղի է ունենում:
Նորմա՞լ է հերթական անգամ երեկ առավոտյան մեր զինվորների նկատմամբ ադրբեջանցիները, տիկին Մակունց այն օրը նեղվեցիք արտահայտությունիցս, կրկնեմ նորից, ստորացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել»,- նշեց Ս. Հովսեփյանը:
Նա խնդրեց, որպեսզի այսօրվա արտահերթ նիստի ընթացքում իշխող խմբակցության անդամներն իրենց վերաբերմունքն արտահայտեն իրենց առողջապահության նախարարի նկատմամբ:
«Բերեք հասկանանք՝ այս երկրո՞ւմ ենք ապրում, թե՞ ոչ, հասկանանք՝ այս երկրում մենք տե՞ր ենք, թե՞ ուղղակի եկել, պաշտոններ ենք զբաղեցնում»,- իր ելույթում ասաց Ս. Հովսեփյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարո՞ղ է մի օր հայտարարեք ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ. Նաիրա Զոհրաբյան
- «Ներողությունով» փորձում են հարցը փակել․ Սաղաթելյանը՝ Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների պահման մասին
- Աբովյանի դիահերձարանի հատակին մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվն է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- «Էս մարդիկ լրիվ սրբապիղծ են». Զոհվածների հարազատները մտել են Աբովյանի դիահերձարան
- Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան