Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Անահիտ Ավանեսյան
«Քննությունը կընթանա, կպարզվեն հանգամանքները և օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն համապատասխան պատիժ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների ու մասունքների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ հարցերին:
Նա նշեց, որ ինքը ներողություն է խնդրել, դրանից հետո որոշակի գործողություններ են իրականացվել, կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են, որոշ մարդիկ ստացել են խիստ նկատողություն, հարուցվել է քրեական գործ:
Հարցին՝ իրեն տեղի ունեցածի համար մեղավոր չի՞ համարում, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ որպես պատասխանատու միանգամից արձագանքել է, ներողություն խնդրել և ասել, որ բոլոր այն անձինք, որոնք պատասխանատու են կոնկրետ այդ գործընթացի համար, պետք է պատասխանատվություն կրեն։
«Երևի անսովոր էր իմ ներողություն խնդրելը։ Երևի նման մշակույթ չի եղել։ Ես ներողություն եմ խնդրել, որ հարազատներին ցավ է պատճառվել, բայց նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում և այդ անձի հետ կապված: Ընդհանրապես, որևէ մասնավոր դեպքը տարածել ամբողջ կառույցի … »,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ պատշաճ չեն վերահսկել, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Բացթողումը նրանում է, որ անձամբ այդ հսկողությունը և խնդրի վերհանումը գուցե ճիշտ պահին չի եղել»:
Նա նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Նա լրագրողների մի շարք հարցեր թողեց անպատասխան ու մտավ ԱԺ նիստերի դահլիճ:
Արդեն Ազգային ժողովի ամբիոնից նա հայտարարեց, որ ցանկացած արարք պետք է գնահատվի կոնկրետ արարքի շրջանակում, չդառնա ամբողջական համակարգը պախարակող երևույթ:
«Այո, ռազիոնալիզմի շրջանակում եղել է խիստ անփույթ արարք, որն իր հետևանքն ունեցել է: Ընթանում է քննություն, արդյունքում ինչ որ պարզվի, ըստ այդմ, կձեռնարկվեն նաև համապատասխան գործողություններ: Պետք է հորդորեմ, որ բոլորս մնանք օրենքի շրջանակներում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով, նախարարության համակարգի մեջ լինում են բացթողումներ, սխալներ, զանցանքներ, հանցանքներ, որոնք պետք է գնահատվեն կոնկրետ տվյալ արարքի շրջանակներում, ստանան իրավական գնահատական, ունենան հետևանքներ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ վստահություն հայտնեց, որ այն պատգամավորները, քաղաքական անձինք, ովքեր փորձում են նույնիսկ այս, բոլորի համար ցավոտ հարցը սարքել շահարկման թեմա, ամսի 20-ին իրենց գնահատականը կստանան:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում, իրականում, կա մեկ լեշ, որը արժանի է նման վերաբերմունքի՝ գերագույն գլխավոր դիակը. Գեղամ Նազարյան
- Միքայել Մինասյան. Սա վերջն է։ Ե՛վ պետության, և՛ հասարակության
- «Իդիոտկա». Լենա Նազարյանը արձագանքեց Թագուհի Թովմասյանի ելույթին
- Կարո՞ղ է մի օր հայտարարեք ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ. Նաիրա Զոհրաբյան
- Ավանեսյանի հրաժարականը պահանջող 3 քաղաքացի է բերման ենթարկվել
- «Ներողությունով» փորձում են հարցը փակել․ Սաղաթելյանը՝ Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների պահման մասին
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
- ԱՆ-ին մեղադրում են զոհերի մարմինները թաքցնելու մեջ, իսկ ԱՆ-ն իրեն պահում է ՊՆ-ի պես՝ տհաս
- Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
- ԱՆ. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել
- Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան