Ադրբեջանում հայ գերիներին դատելուն արձագանք պետք է լինի, այլապես կստացվի, որ մենք համաձայնվում ենք. Արման Աբովյան
«Բաքվում դատական գործեր են կարված մեր գերիների վրա, սկսվել է դատավարությունը: Պետք է սա դառնա հստակ քննարկման թեմա»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը:
Նա նշեց, որ այսօր Ադրբեջանը փաստացի լեգիտիմացնում է իր քաղաքականությունն առ այն, որ ՀՀ քաղաքացիներին հայտարարելով տեռորիստ, հայ գերիների չվերադարձնելու հարցն արդեն փորձում է իրավական պահով ինչ որ ձև հիմնավորել:
«Այս մասով պետք է արձագանք լինի, եթե չարձագանենք, կստացվի, որ մենք համաձայնվում ենք: Ադրբեջանի բոլոր քայլերը պետք է պատշաճ պատասխան ստանա թե ԱԺ-ի, թե իշխանության, թե ընդդիմության կողմից:
Սա կարևորագույն խնդիր է, չպետք է մոռանանք, որ այնտեղ մինչև հիմա մեր գերիներին են»,- ասաց Արման Աբովյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան