Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ
Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։ Վեհափառ Հայրապետի հետ Արցախ է մեկնելց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Նորին Սրբությունը զինվորական պանթեոնում իր խոնարհումը կբերի և կաղոթի ի սեր հայրենյաց զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Շուռնուխ համայնք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան